Երեկ «Վիտամին » ակումբում մթնոլորտը երաժշտական էր: «Հայ սուպերսթար 5 » նախագծի մասնակիցներից Լիաննա Արոյանը, Ջուլիետա Սարգսյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանն էին իրենց կատարումներով զարմացնում ներկաներին:
Աղջիկները հեռուստատեսային նախագծից հետո որոշել էին միասին համերգ կազմակերպել. քննարկել էին ամեն ինչ եւ որոշել համերգի կայացմանն օգնելու համար դիմել «Վիտամին » ակումբի ղեկավարությանը, խոսել էին Գարիկի, Արամ MP3-ի եւ ակումբի տնօրենի հետ, նրանցից ստացել էին համաձայնություն համերգը ակումբում անցկացնելու ու պատրաստակամություն օգնելու համար:
Համերգի պատրաստությունները Լիաննան, Էլիզաբեթը եւ Ջուլիետան ինքնուրույն էին արել, երգացանկն հիմնականում անգլիալեզու էր, երգերը տարբեր ոճի էին:
Աղջիկները ստացել էին նաեւ իրենց ընկերոջ Արթուր Մացակյանի աջակցությունը. նա էլ այստեղ առաջին անգամ փորձեց հաղորդավարի իր կարողությունները:
Համերգն ավարտվեց բարձրագոչ ծափահարությունների, շնորհակալությունների եւ շնորհավորանքների մթնոլորտում: