«Ինձ երբեմն մեղադրում են վիրտուալ քաղաքական քննարկումների համար: Իմ ազատության իրավունքները, խնդրում եմ, որեւէ մեկը չսահմանափակի: Նախարարները նաեւ քաղաքական պաշտոնյաներ են եւ կարող են, եւ պետք է ունենան քաղաքական տեսակետներ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսպես պատասխանեց իրեն ուղղված բոլոր քննադատություններին, որ ԿԳ նախարար է եւ պետք է իր գործով զբաղվի, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքով պատասխանի ԲՀԿ-ին:
Նախարարի մեկնաբանությամբ՝ արտահայտվելու համար միջոցները տարբեր են, պատգամավորները կարող են օգտագործել ԱԺ-ի ամբիոնը, իսկ իրենք՝ նախարարները, ստիպված են դիմել արտահայտվելու այլընտրանքային միջոցների:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ