Աշխարհի բազում երկրներում կան ու գործում են սպորտային պարերի ֆեդերացիաներ: Ամեն տարի կազմակերպվող ամենաբարձրակարգ մրցումներում, այդ թվում` աշխարհի առաջնություններում, լավագույն պարող մարզիկներն իրենց վարպետությամբ գերագույն հաճույք են պարգեւում մարզասերներին:
Ցյուրիխում անցկացվել է մոտավորապես սպորտային պարերի նմանվող մի մրցաձեւի աշխարհի առաջնություն, որը թեեւ դժվար է սպորտային պարեր անվանել, բայց այնտեղ սպորտային տարրերը` ակրոբատիկական, մարմնամարզական վարժությունները, առկա են: Խոսքը պիլոնի վրա պարերի մասին է: Եվ պարզվել է, որ այդ գործում լավագույնը Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներն են: Առաջին տեղն զբաղեցրել է Նատալյա Տատարինցեւան (Ուկրաինա), երրորդը` ռուսաստանցի Պոլինա Վոլչեկը: Լավագույն արտիստիզմ մրցանակը շնորհվել է Տատարինցեւային, իսկ լավագույն հագուստի համար սահմանված մրցանակը` Յուլիա Սնոպովային (Ռուսաստան):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ