ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-ում 2013-ի բյուջեի մասին այսպիսի տեսակետ հայտնեց. «2008-ի բյուջեն համարձակ, հավակնոտ բյուջե էր, իսկ այս բյուջեն ես համարում եմ տարկետման բյուջե: Կառավարությունը նույն դասարանում է մնացել: Շրջեք Երեւանով, միակ զարգացող համակարգերը բանկերն են: Ուսանողների թիվը պակասում է, ծնելիությունը նվազում, աշխատատեղերը կրճատվում, արտագաղթը շարունակվում: Իմ նպատակը միայն վատը տեսնելը չէ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձեց Աղվան Վարդանյանին՝ ակնարկելով, որ ակնհայտ է, թե ով է ում քաղաքական կուրսը կրկնում եւ ով ունի կրկնուսույցների կարիք. «Իշխանությունը շատ ավելի լավ է սերտել այսօրվա բյուջետային դասը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ