Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը Aravot.am-ի զրույցում հերքեց նոյեմբերի 7-ին
«Փյունիկ» – «Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ակումբի բժշկին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրերը:
Նա վերահաստատեց բժշկի, դարպասապահների ու գլխավոր մարզչի հեռացման մասին լուրը՝ պատճառաբանելով նրանց ալկոհոլի ազդեցության տակ լինելով:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ինչու է հեռացվել գլխավոր մարզիչը, որը ալկոհոլ չէր օգտագործել, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Այդ հարցերը վերաբերում են «Փյունիկին», որովհետեւ ֆեդերացիայի հետ կապված չէ: Մարզիչներին հեռացրել է «Փյունիկ» ակումբը, այդ մասին էլ նրանք պաշտոնական հաղորդագրություն են տարածել»:
Ռուբեն Հայրապետյանին վերաբերող ոչ հավաստի լուրերի տարածումն էլ, ըստ պարոն Մանուկյանի, հնարավոր է՝ ՀՖՖ նախագահի հեղինակությունը արատավորելու համար են արվում. «Չեմ էլ ցանկանում մեկնաբանել, մանավանդ որ՝ լուրջ մամուլով չի տարածվել այդ տեղեկությունը»:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, թե այդ լուրերին ծանոթ չէ, բայց չի հավատում, որ ֆեդերացիայի նախագահը կարող է բժշկին ինչ-որ խաղի համար ծեծել. «Աբսուրդ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ