Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան.«Բյուրականի աստղադիտարանի խնդիրները շատ նման են գիտության մյուս ուղղություններում առկա խնդիրներին»

Նոյեմբեր 14,2012 16:03

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին երբ հարցնում են` թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, տալիս է երկու պատասխան` եւ լավ է, եւ վատ: Միքայելյանի խոսքով, Հայաստանը լինելով թույլ պետություն, ունի բարձր մակարդակի վրա գտնվող աստղագիտություն, բայց հիմա` ոլորտը ցավալի վիճակում է գտնվում, քանի որ կառավարության կողմից միջոցներ չեն տրամադրվում, աստղադիտարանի հիմքը քանդվում է, նոր գույք էլ չկա: Իր բնորոշմամբ` Բյուրականի աստղադիտարանի խնդիրները շատ նման են գիտության մյուս ուղղություններում առկա խնդիրներին:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահն ասաց, որ նույնիսկ այդ պայմաններում, աստղագետները ձգտում են հասնել նոր նվաճումների: Բանախոսը համեմատական է անցկացնում Խորհրդային եւ ներկա ժամանակների միջեւ, ու ասում` հիմա բավականին զիջել են իրենց դիրքերը: Չնայած դրան, տարածաշրջանում դեռ առաջինն են:
«Պետության կողմից չկա լուրջ մոտեցում գիտությանը, հակառակը` նա անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում: Եթե անցնենք առանց այդ էլ ցածր սահմանը, հնարավոր է, որ էլ չկարողանանք վերականգնել: Մեր երկրում հասարակությունը չի ընկալում գիտության կարեւորությունը»,- պնդեց բանախոսը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանը Մերձավոր արեւելքում այն պետություններից մեկն է, որը կարող է դառնալ Աստղագիտական տարածաշրջանային կենտրոն: Այդ կարգավիճակում իրենք կմնան 10 տարի եւ քայլեր կկատարեն տարածաշրջանում աստղագիտության զարգացման համար: Ծրագիրը քննարկման փուլում է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930