Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Երբ արեւ է լինում՝ ընդդիմության շնորհքն է, երբ անձրեւ է գալիս՝ իշխանությունն է մեղավոր»

Նոյեմբեր 14,2012 15:45

Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ լավ է, որ բյուջեում ռիսկերը ներառվել են: Անդրադառալով դրան՝  իր ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սա նշանակում է, որ իշխող ուժերը առնվազն 6 ամիս առաջ են մտածում քաղաքական ընդդիմությունից: Իմ գործընկերներից մեկը դահլիճում հայտարարեց, որ գյուղատնտեսության աճ նկատվել է, բայց դա բնության շնորհքն է: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ արեւ է լինում՝ ընդդիմության շնորհքն է, երբ անձրեւ է գալիս՝ իշխանությունն է մեղավոր: Այստեղ խոսվեց նաեւ ներդրումների երաշխիքի մասին: Ո՞վ է խանգարում, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրում են անում արտերկրում, ներդրումներ կատարեն ՀՀ-ում: Եթե իշխանությունները խոչընդոտում են՝ հստակ անուն տվեք: Հալվա ասելով՝ բերանը չեն քաղցրացնում»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում: Համաշխարհային տնտեսությունը, լավ էլ զարգանում է: Ճգնաժամի վրա մի գցեք: : Մենք հո չե՞նք ասում ճգնաժամ չի եղել: Եղել է, բայց ընդամենը 1 տարի: Վերջին 5 տարիները համաշխարհային տնտեսության համար միջին զարգացման տարիներ են, երբեմն սա կարող է չարաշահվել Արեւմուտքի կամ վալյուտային ֆոնդի կողմից, որոնք սիրում են ասել, որ ճգնաժամ է, երբ իրականում ճգնաժամ չկա: Սա շատ պարզ է, խնդիր կա կանգնեցնելու Հնդկաստանի եւ Չինաստանի աճը, որպեսզի նրանք արեւմտյան երկրներից չանցնեն: Մենք պետք է սրան տոն չտանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930