Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատրճանակը, բարեբախտաբար, չի կրակել

Նոյեմբեր 14,2012 15:25

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների    բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19.20-ին, 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1959 թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ  Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր  աշխատասենյակում  վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 1984 թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977 թ. ծնված  Արտաշես Խ.-ն է:
Նույն օրը, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930