Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանական համալսարանի ուսանողները կծանոթանան լեհ մեծանուն մանկավարժի սկզբունքներին

Նոյեմբեր 14,2012 15:02

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ կազմակերպած «Չկան երեխաներ, կան մարդիկ. Յանուշ Կորչակը և իր ժառանգությունը» թեմայով սեմինարը` նվիրված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Բացման խոսքով հանդես եկած լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը հայտնեց, որ սեմինարը նվիրված է լեհ ականավոր գիտնական, մտածող եւ բժիշկ Յանուշ Կորչակի հիշատակին. «Երբ սեմինարի կազմակերպիչներն ինձ հարցրին, թե կարող է համալսարանն ընդունել այս սեմինարը, պատասխանեցի` իսկ ուրիշ ո՞վ: Լեհերենը դասավանդվում է համալսարանում, բացի այդ` մենք ունենք լեհերենի եւ լեհական մշակույթի կենտրոն, եւ ամենակարեւորը` համալսարանը շարունակում է մանկավարժներ պատրաստելու առաքելությունը»:

Խոսելով Կորչակից` տիկին Գասպարյանն ասաց, որ անհրաժեշտ է հիշել այն սկզբունքները, որոնցով լեհ մանկավարժն ապրում եւ գործում էր. «Կորչակն ասում էր, որ ուսանողների մեջ պետք է սերմանել ինքնակառավարման եւ ինքնաբացահայտման հատկությունները: Այս սկզբունքն ընկած է Բոլոնիայի գործընթացի հիմքում: Կորչակի համոզմունքներն այսօր էլ կիրառելի են»:

ԵՊԼՀ ռեկտորի խոսքով. «Սեմինարի խորագիրը պատահաբար չէ ընտրված: Կորչակը երեխաներին չի դիտել որպես «փոքրերի», այլ նրանց վերաբերվել է որպես մարդ»:

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին փաստեց, որ Կորչակը ժամանակակից մանկավարժության սիմվոլն է. «Նա ասում էր, որ կյանքի հիմնական սուբյեկտը մարդն է, եւ ոչ ընտանիքը կամ համայնքը: Մեզանից յուրաքանչյուրը` անկախ սեռից եւ տարիքից, կյանքի ամենամեծ արժեքն է կրում: Կարծում եմ, որ սեմինարն ուսանողներին օգտակար կլինի ոչ միայն մանկավարժական գործունեության մեջ, այլեւ` եվրոպական մտածելակերպի էությունը հասկանալու գործում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930