Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4,5 տարի՝ թռչնաբույն մտնելու համար

Նոյեմբեր 14,2012 14:48

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Օնիկ Գալստյանի եւ Հրաչիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Օնիկ Գալստյանը դատապարտվել է 2,5 տարվա, Հրաչիկ Խաչատրյանը՝ 4,5 տարվա ազատազրկման:Վերջինը վերաքննիչ բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Արդեն հայտնի է, որ այս գործով նախագահող դատավորը Մասիս Ռեհանյանն է:

Օնիկը եւ Հրաչիկը մեղադրվել են տուժող Մանվել Թովմասյանի (տուժողի ազգանունը սխալմամբ գրվել է «Գալստյան») թռչնաբույնը մտնելու եւ այնտեղից թեւավորներ գողանալու համար: Նրանք գողացել էին «20 թեւ հավ, 5 թեւ սազվար», աքաղաղ, բադ եւ հնդկահավ:

Հրաչիկ Խաչատրյանը խնդրել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանից իրեն արդարացնել եւ բեկանել մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930