Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը դեռ չի՞ հաշտվել, որ ինքը աղետի գոտուց ընտրված պատգամավոր չէ

Նոյեմբեր 14,2012 14:10

Այսօր 58 դեմ եւ 37 կողմ քվեարկությամբ ԱԺ-ում մերժվեց ՀՅԴ-ի ներկայացրած օրինագիծը՝ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ դարձնելու վերաբերյալ: Այսպիսով, մի քանի խմբակցությունների կողմից ներկայացված նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկներից ընդունվեց միայն կառավարության առաջարկը՝ այն 35 հազար դրամ դարձնելու, այսինքն՝ բարձրացնելու ընդամենը 2500 դրամով:

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2013-ի բյուջեի օրինագիծը: ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը իր խոսքում մի միամիտ սխալ թույլ տվեց՝ ասելով. «Ես, որպես աղետի գոտուց ընտրված պատգամավոր…»: Հետո, հիշելով, որ ինքը չի ընտրվել մեծամասնական ընտրակարգով, ուղղեց իրեն: Նա գոհ էր բյուջեի նախագծից. «Գյումրիում երեխա կա, որ ծնվել է տնակում, դարձել է չափահաս, ամուսնացել է, իր երեխան նույնպես ծնվել է տնակում: Կառավարության կողմից այս կարեւորագույն խնդրի լուծումը ե՛ւ սոցիալական, ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական առումով արդարացված է»: Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանի մրցակիցը աղետի գոտում ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էր, եւ նա էլ հաղթող էր ճանաչվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930