Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան խոսքի իրավունքով

Նոյեմբեր 14,2012 13:31

«Առավոտի» հոկտեմբերի 31-ի համարում հրապարակվեց «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության հեղինակած «Դատավոր Արսեն Մկրտչյանը փորձում է հիմարացնել քաղաքացիներին» խորագրով հոդվածը:

Ըստ հրապարակման, 2010թ.-ին Լյովա Նավասարդյանը հայց է ներկայացրել իր դուստրերի՝ Նաիրա եւ Վարդուհի Նավասարդյանների դեմ:

Հարկ եմ համարում նշել, որ վերջիններն են 2010թ. մարտի 31-ին հայցով դիմել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իմ՝ Լյովա Նավասարդյանի դեմ՝ ժառանգությունն ընդունած ժառանգ եւ ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին: Դատարանն արգելանք է դրել ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի վրա:

Նույն թվականի նոյեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը հրաժարվել է հայցից եւ խնդրել է կարճել քաղգործի վարույթը:

Դատարանը 2010թ. նոյեմբերի 16-ի ԵԱԴԴ/0328/02/10 վճռով կարճել է քաղգործի վարույթը:

Դուստրերիս այդ քայլից հետո եմ ես հայցադիմում ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ըստ հայցի՝ ինձ՝ Լյովա Նավասարդյանիս, ընդդեմ Նաիրա եւ Վարդուհի Նավասարդյանների, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը եւ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանը հայցվորներիս միջնորդությամբ, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին իր որոշմամբ, արգելել է պատասխանողներին կատարել որոշակի գործողություններ՝ վեճի առարկա հանդիսացող անշարժ եւ շարժական գույքերի նկատմամբ: Դատարանը կայացրել է վճիռ, որով մերժել է իմ հայցը: Իմ կողմից բերվել է վերաքննիչ բողոք: Գտել եմ, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս չի կիրառել այն իրավական նորմերի պահանջները, որոնք պետք է կիրառեր, թույլ է տվել իրական նորմերի խախտում, ճիշտ չի կիրառել ՀՀ քաղօրի 201 հոդվածի պահանջները, որը ազդել է գործի ելքի վրա։ Հարկ եմ համարում նշելու, որ մասնավորապես Երեւան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբ. 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի սեփականատերը հանդիսանում եմ ես, որը ձեռք եմ բերել 2004 թվականի մայիսի 4-ին՝ կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, կինս՝ Սիլվա Մարգարյանը, չի համարվել տվյալ հասցեի համասեփականատեր, եւ որ նշված բնակարանը ձեռք չեմ բերել ամուսնութան ընթացքում, այսինքն՝ ծնված օրվանից ապրել եմ ծնողներիս հետ միասին Լալայանց 4 հասցեում։ Հետագայում այդ բնակարանը վաճառել եմ, ստանալով փոխհատուցում՝ գնել եմ վեճի առարկա հանդիսացող բնակարանը՝ Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը՝ որպես անձնական սեփականություն։

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում, այսինքն՝ դա նշանակում է, որ ժառանգության իրավունք ունեցել եմ, ձեռքբերման վաղեմության ուժերով, դատարանի վճռի հիման վրա, իմ կողմից ձեռք բերված անշարժ գույքի՝ ծնողներիս բնակելի տան համապատասխան մասի նկատմամբ եւ այդ իրավունքը, բնականաբար, չի վերաբերել ամուսինների համատեղ սեփականությանը։ Հոդվածում նաեւ նշվել էր իմ հանգուցյալ եղբոր երկու անգործունակ երեխաների մասին նույնպես։ Իմ դիմումի հիման վրա եղբորս դուստր Ռուզաննա Գեւուշի Նավասարդյանը ճանաչվել է անգործունակ, իսկ տղայի առողջական վատ վիճակի պատճառով նրան չեմ կարողացել ներկայացնել դատահոգեբուժական փորձաքննությանը՝ վճիռն ուղարկելով համապատասխան մարմնին՝ նրա խնամակալության հարցը լուծելու համար։ Հետագայում եղբորս տղան՝ Գարեգինը, իմ դիմումի հիման վրա ճանաչվել է անգործունակ՝ դատարանի վճռով։ Դատաքննությամբ հիմնավորված է համարվել, որ եղբորս եւ նրա կնոջ մահից հետո երեխաների հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում՝ կենցաղային, զբաղվում եմ ես։ Երեւանի Նոր Նորք համայնքի համայնքապետի 06.12.2005 թ. թիվ 205 որոշմամբ ես նշանակվել եմ Ռուզաննա Նավասարդյանի խնամակալ, իսկ 26.12.2005 թվականի թիվ 314 որոշմամբ՝ Գարեգին Նավասարդյանի խնամակալ։

24.03.2006թ. Նոր Նորքի թաղապետարանի կողմից տրված թիվ 2704 N 20 տեղեկանքի համաձայն՝ թաղապետարանի որդեգրման խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը տվել է իր թույլտվությունը ինձ՝ իմ եղբոր երեխաներին պատկանող Գայի պողոտա 26 շենքի թիվ 35 բնակարանը վաճառելու համար՝ չանտեսելով իմ խնամակալների շահերը, նրանց ապահովելով առանձին բնակտարածքներով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուզաննա եւ Գարեգին Նավասարդյանները հոգեկան հիվանդներ են եւ նրանց միասին բնակվելը խիստ վտանգավոր է։ Բնականաբար, նման փաստերի առկայության դեպքում կինս՝ Սիլվա Մարգարյանը, չէր կարող հանդիսանալ հոգեկան հիվանդների համար նախատեսված բնակարանների համասեփականատեր, չէր կարող պատասխանողներին տրվեր, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր՝ դրանով իսկ տիրանալով ուրիշի գույքին, դառնալ սեփականատեր։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել էր դատական ակտը։

Ինչ վերաբերում է Արսեն Մկրտչյանի նախագահությամբ այս տարվա հոկտեմբերի 26-ին կայացած դատական ակտին, ապա այն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, դատական քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքներին, դրանց հիման վրա իրենց համակցության ձեռք բերված ապացույցներին։

Գտնում եմ, որ կայացված դատական ակտը հիմնավոր էր, իսկ թերթում զետեղված նյութում նշված փաստարկները աղավաղված են։

ԼՅՈՎԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930