Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուները պահանջում են փոխհատուցել գնաճը

Նոյեմբեր 14,2012 13:26

Տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները եւ կոմունալ ծառայությունների սակագները։ Դրա հետ մեկտեղ մեզ զարմացնում է վերադաս մարմինների անտարբեր վերաբերմունքը հանրապետության 1,5 միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ՝ այն դեպքում, երբ նրանց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ:

Եթե չեք ուզում որոշ չափով ապահովել այդ վաստակաշատ մարդկանց վիճակը, ապա գոնե ամեն տարի փոխհատուցեք գնաճը: Մեզ զարմացրել էր խորհրդարանի ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի՝ 2013 թ. բյուջեի մասին թերթերից մեկին տված  հարցազրույցը, որտեղ պարոն Մինասյանը նշել էր, թե սոցիալական ապահովության բնագավառում նույնիսկ հատկացումների նվազում կա: Հարգելի թոշակառուներ, մնում է շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը եւ Ազգային ժողովին, որ ֆիզիոլոգիական նվազագույն  նորմայով նախատեսված 53.000 դրամից նույնիսկ 25-30% պակաս նշանակված թոշակները չեն պակասեցնում։

Լավ է, որ վերջին ժամանակներս բյուջետային միջոցներով չարաշահումների, թալանի մասին խոսվում է պետական ամենաբարձր ատյաններից՝ մատնանշելով մի շարք կոնկրետ ոլորտներ՝ առողջապահություն, շինարարություն, պետգնումներին հատկացվող այլ գումարներ եւ այլն։

Վատ է, երբ բյուջետային համատարած թալանին մասնակցած նախարարությունները, տարբեր կազմակերպություններ 2013թ. բյուջեով ստանալու են ոչ թե պակաս, այլ ավելի գումարներ, իսկ սոցիալական ապահովության համար հատկացվող գումարները պակասել են։

Եթե չընդունենք հեղինակավոր միջազգային կառույցների տվյալները, որ Հայաստանի տնտեսության 51.7 %-ն է գտնվում ստվերում, այլ ընդունենք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած 30-35%-ը, նույնիսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հարյուրավոր միլիարդ դրամներ։

Համատարած թալանի, կաշառակերության, կոռուպցիայի վերացման, ինչպես նաեւ տարբեր հանցագործությունների դեմ գործադիր եւ օրենսդիր օրգանների օբյեկտիվ պայքարի պայմաններում միայն կարելի է ունենալ զարգացած, ժողովրդավարական հասարակություն։ Ցավոք,  պետք է նշել, որ մեր բնակչության 50%-ից ավելին գտնվում է աղքատության մեջ, բայց հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում:

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930