Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «ջղաձգումները»՝ «համակարգի կործանման» դրսեւորումներ

Նոյեմբեր 14,2012 13:15

ԲՀԿ-ի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու՝ իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված»: Համանման մի վերաբերմունքի էին ՀՀԿ-ականների կողմից արժանացել նաեւ ՀՅԴ-ի առաջարկները: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ վա՞խ, արժանի հակահարվա՞ծ: Ձեր տպավորությամբ՝ ո՞ւմ ստվերն է ՀՀԿ-ն տեսնում այս ամենի ետեւում, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը պատասխանեց. «Դատելով ՀՀԿ-ի պարագլուխների ջղաձգումներից՝ այս ամբողջ գործընթացի ետեւում ում ստվերն էլ որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն տեսնեն, մեծ հաշվով տեսնում են իրենց ստեղծած համակարգի կործանումը»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել