Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրուգվայը կարող է առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը»

Նոյեմբեր 14,2012 13:15

Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առաջինը բարձրաձայնած Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Ստեփանակերտ:

Երեքշաբթի օրը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, Արցախ հասնելն է համարձակություն պահանջում [նկատի ունի ճանապարհը]: Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ եւ պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը,  որ ունի Հայ դատի գրասենյակը  Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամության գործում»,- ասում է Ռուբեն Մարտինես Ուելմոն՝ Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:

«Ուրուգվայը, լինելով առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կարող է լինել նաեւ առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործում», – ասում է Ռուբեն Մարտինես Ուելմոնը՝ բայց եւ ավելացնելով, որ «այո»-ն տեսական պատասխան է. – «Սակայն սա քաղաքական գործընթաց է եւ պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք եւ ներկայացնենք փաստարկներ, եւ ներկայացնել քաղաքական ուժերին»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930