Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ԱԺ-ում Քոչարյանի նշանակած ֆեոդալը

Նոյեմբեր 14,2012 13:02

Այսօր ասուլիսի ժամանակ հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե ԱԺ Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բանակցություններ է տանում ԱԺ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու շուրջ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «ԱԺ կանոնակարգ օրենքով նախատսված է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր պաշտոնավարման տեղերը: Բանակցության խնդիր չունենք, ինչ օրենքով նախատեսված է՝ այդ պարտականություները պատրաստ ենք ստանձնել»:

Անդրադառնալով երեկ իր գործուղումներին վերաբերող տարածված հաղորդագրությանը, տիկին Փոստանջյանը հավելեց. «Նախաձեռնող խումբը թող հայտնի իր անունները եւ խորհուրդ կտայի քաղաքացիական վերահսկողությունն իրականացնեն Քոչարյանի նշած ֆեոդալների նկատմամբ, իսկ Ազգային ժողովում նրանք կան ու նրանց թիվը 20-ից ավելին է, որոնցից մեկն էլ Քոչարյանի կողմից գործուղված ֆեոդալն է, որը մշտապես բացակայում է Ազգային ժողովի նիստերից»:

Նա ասաց, որ ինքը շատ գործուղումներից հրաժարվում է, երբեմն էլ ստիպված է մեկնում, որովհետեւ.  «Ազգային ժողովը այսօր ներկայացված է օլիգարխներով ու ֆեոդալներով, որոնք բացակայում են նիստերից, պարտականություններից: Նույնիսկ մարդիկ չունենք, որոնք ներկայացված լինեն տարբեր գործուղումներում: Չունեն համապատասխան պատրաստվածություն, թող ներեն ինձ Հանրապետական կուսակցության անդամները , բայց իրենց մեջ էլ այդպիսի համապատասխան պատրաստվածություն ունեցող անձինք սակավ են: Ու ոչ միայն ՀՀԿ-ն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ չունի»:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, որ ինքը չունի համապատասխան պատրաստվածություն, բայց իրենց խմբակցությունում կան բավարար թվով պատրաստված պատգամավորներ, որոնք ընդգրկված են միջխորհրդարանական, բարեկամական խմբերում ու կառույցներում:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930