Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ճիշտ կյիներ, եթե անվանի մտավորականները պետության խորհրդանիշները փոխելու փոխարեն ստեղծված վիճակը փոխելու մասին մտածեին

Նոյեմբեր 14,2012 12:49

Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը։ Նրանք մասնավորապես առաջարկում են ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանը՝ «Սովետականի» փոխարեն «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությամբ։

«ՉԻ»- Նամակի հեղինակները (Զորի Բալայան, Սոս Սարգսյան եւ ուրիշներ) «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն» գրությունը բացատրում են նրանով, որ Արեւմտյան Հայաստանը մեզանից խլված է, բայց մտնում է մեր պահանջատիրության մեջ: Սա, ինչ խոսք, հզոր փաստարկ է, բայց եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք՝ առաջարկվող զինանշանի վրա պիտի գրված լինի «Արեւելյան Հայաստանի Մի Մասի Հանրապետություն», որովհետեւ Նախիջեւանն էլ է Արեւելյան Հայաստան, Կարսի նահանգն էլ, դաշտային Արցախն էլ։ Թե այդ տարածքներն այլեւս մեր պահանջատիրաթյան մեջ չեն մտնում։

Իսկ ընդհանրապես՝ ավելի ճիշտ կյիներ, եթե անվանի մտավորականները պետության խորհրդանիշները փոխելու փոխարեն ստեղծված վիճակը փոխելու մասին մտածեին։

«Չորրորդ իշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930