Բանից պարզվում է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած տարի 40 միլիոն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից, սակայն ունեցվածքի մասին հայտարարագրի համաձայն՝ ոչ մի քառակուսի մետր գյուղատետեսական նշանակության հող չունի։
«ՉԻ«- Տեսականորեն սա կարող է երեք բացատրություն ունենալ։
1. Հովիկ Աբրահամյանը զյուղմթերքներ է աճեցնում տանը՝ ծաղկամանում։ Կծու բիբարն, օրինակ, ծաղկամանում լավ էլ աճում է։
2. Ազատ ժամերին (աշխատանքից հետո) Հովիկ Աբրահամյանը հարեւանների բոստաններից գողություն է անում։
Կարդացեք նաև
3. Նա ոչինչ էլ չի աճեցնում, պարզապես ամեն օր առավոտ շուտ գնում է Մալաթիայի շուկա («բիրիքնոց»), միրգ ու բանջարեղեն գնում, ավելի թանկ հանձնում վերավաճառողներին ու միայն դրանից հետո գնում աշխատանքի։
Թե այս երեք տարբերակներից որն է ճիշտը՝ մնում է միայն ենթադրել, բայց այլ տարբերակներ պարգապես չկան։ Համենայն դեպս Ազգային ժողովի տարածքում կարտոֆիլի եւ պոմիդորի պլանտացիաներ չեն հայտնաբերվել:
«Չորրորդ ինքնիշխանություն»