Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ նորածնի սպանության գործում

Նոյեմբեր 14,2012 12:17

Նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի փոխարեն նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Ամալյա Ավագյանը:

Պաշտպանը հայտնեց նաև, որ նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննությունը հաստատել է, որ սպանության գիշերը Գորիսի կենտրոնական հիվանդանոցի մատյանում սրսկումների մասին գրառումները կատարվել են Ա.Ենոքյանի կողմից: Ավելի վաղ պաշտպանական կողմը հայտարարել էր Ա. Ենոքյանի այլուրեքության առկայության մասին՝ տուբերկուլյոզային բաժանմունքի հերթապահ բուժքույր Ա. Ենոքյանը 2011թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 8.30-ից մինչև հաջորդ օրվա նույն ժամը եղել է հերթապահության Գորիսի կենտրոնական հիվանդանոցում՝ Գորիսը Հարթաշենից գտնվում է մոտ 15 կմ հեռավորության վրա:

Ըստ մեղադրանքի, Ա. Ենոքյանը «2011թ. հոկտեմբերի 8-ին`ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Աննա Մկրտչյանի տան բակ, որտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո կատարելով Ա. Ղուկասյանի ցուցումները` նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով` խեղդամահ անելու եղանակով սպանել է երեխային:

Հիշյալ գործը նախապատմություն ունի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր քրեական գործ ընդդեմ հիշյալ մարզի Հարթաշենի գյուղապետ Ա. Ղ.-ի՝ անչափահասի բռնաբարության հոդվածով: Դատաքննության ընթացքում հայտնաբերվել էր ևս մեկ տուժող՝ 21-ամյա Աննա Մկրտչյանն, ով դատարանում հայտարարել էր, որ գյուղապետը նաև իրեն է բռնաբարել, երբ ինքն անչափահաս էր: Գործով դատաքննությունը կասեցվել էր՝ մինչև անջատված մասով, որով մեղադրվում է միայն Ալիսա Ենոքյանը, քննության ավարտը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930