«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կոնսուլտացիները, որոնք հիմա գնում են, անպտուղ են այսօրվա իրավիճակը շտկելու համար։ Իմ տպավորությամբ՝ նրանք բոլորն այսօրվա հարցերից խուսափելու ճանապարհ են ընտրել՝ սկսած
ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից, վերջացրած քաղաքական դաշտի «գերհզոր» ուժերից։ Սկսած տնտեսական վերջացրած քաղաքական, ղարաբաղյան եւ բոլոր հարցերից՝ նրանք պատասխան չունեն։ Պարզապես սկսել են մի գործընթաց, որ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ անցկացնել խորհրդարանական ընտրություններից առաջ: Նախագահական ձեւից խորհրդարանականին անցնելու եւ 100 տոկոսով համամասնական ընտրակարգ ձեւավորելու հարցերը չէ, որ դրված են այսօր ժողովրդի կողմից։ Իմ կարծիքով՝ մարդիկ հեղափոխական ճանաարհով իրավիճակը փոխելու քայլեր են ցանկանում տեսնել։ Եվ այս օրակարգով պետք է կոնսուլտացիաներ սկսել, բայց ե՞րբ եւ ինչպե՞ս. սա է հարցը»:
«Ժողովուրդ»