Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ճամփեզրի պաշտպանիչ թիթեղներին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն