Շախմատի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը РИА Новости-ի հետ զրույցում խոսել է Խանտի-Մանսիյսկում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում իր նախկին սաների մրցելույթների մասին: «Ուշադրությամբ հետեւում եմ աշխարհի առաջնությանը: Մեր աղջիկներն առայժմ հաղթել են ոչ ամենաուժեղ մրցակիցներին: Բայց Խանտի-Մանսիյսկում հանդես եկող Ռուսաստանի ազգային հավաքականի յուրաքանչյուր անդամ՝ Նադեժդա եւ Տատյանա Կոսինցեւաները, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան, Նատալյա Պոգոնինան, ի վիճակի է մրցակցել ռեյտինգային առաջատարների, մասնավորապես, աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանի, հետ», – ասել է հայ մասնագետը, որը ներկայումս գլխավորում է շախմատի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականը:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ