Երեկ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանն ԱԺ շենքում «պախկվոցի» է խաղացել մեր լրագրողի հետ։
Բյուջեի ներկայացման առիթով Աժ ժամանած նախարարը վրդովվել է, երբ մեր լրագրողը հարցրել է, թե վարչապետի հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում հայտարարված վիրահատությունը ո՞ր ոլորտից պետք է նախեւառաջ սկսել։ Կարապետյանը, հարցը լսելով, խոժոռվել է, ապա հրաժարվել պատասխանել, արագ մտել է ՕԵԿ խմբակցության սենյակ։ Քիչ ավելի ուշ մեր լրագրողը ՀՀԿ-ականների հետ, նախասրահում, բռնացրել է Սերգո Կարապետյանին, որն այս անգամ էլ ճարպկորեն մտել է կառավարության անդամների համար հատկացված սենյակներից մեկը; Սակայն ԱԺ նիստերի դահլիճ հասնելու ճանապարհին նախարարը նյարդայնացած նետել է. «Հա, բոլոր ոլորտներից էլ պետք է սկսեն, պրծա՞նք»։ Այդպես չի լինի, ամենավատ վիճակում գտնվողներին են նախեւառաջ վիրահատում, ո՞վ է առաջինը, գուցե գյուղնախարարությո՞ւնը՝ պնդել է մեր լրագրողը: Նախարարն այս անգամ էլ իրեն գցել է նիստերի դահլիճ:
«Հրապարակ»