Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ հոր մասին. «Իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ»

Նոյեմբեր 14,2012 11:22

Լուսանկարում՝ Արփի Սիրադեղյանը հոր հետ

Դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ասաց. «Իմ հայրը մեծ մարդասեր էր եւ է՛, նրա ստեղծագործություններն ընթերցողը պետք է որ դա հասկանա, իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ, մի՞թե մարդ կարող է կեղծել  ինքն իրեն։ Իսկ քաղաքականություն ես չեմ սիրում, բայց հստակ կարող եմ ասել, որ նրա դեմ հորինված դատական ֆարսը ակնառու կերպով ցույց է տալիս այն հորինողների հոգեւոր սնանկությունը: Այդ ամենն առավելեւս արվում է հայրենասեր մարդուն իր հայրենիքից հեռու պահելու միտումով։ Իսկ թե ում է դա պետք, կիմանա ինքը՝ ֆարս հորինողը»։

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ եք մտածում նրա՝ ՀՀ վերադառնալու հնարավորության մասին, Արփին ասաց. «Եթե հայրիկը մնալու պատճառ չունենար, հաստատ կգար, հայրիկը ինչ պիտի աներ՝ գալուց բացի»,- սա, ի դեպ, մեջբերում է Վանոյի «Անանձրեւ հուլիս» պատմվածքից։

Այս ընթացքում Սիրւսդեղյանի մասին բազում լուրեր են շրջել՝ ՀՀ-ում է, ՀՀ-ում չէ, ողջ է, ողջ չէ։ Ի վերջո, որտեղ է նա, ինչ են արել նրա քրգործը, դա վաղեմության ժամկետ ունի՞։ Երեկ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Սիրադեղյանի գրեթե 40 հատորանոց գործն իրենց արխիվում է։ Պարզվում է՝ վաղեմության ժամկետ չունի, քանի որ, ըստ ՀՀ քրօրի 75 հոդվածի 4-րդ կետի. «Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից։ Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով ներկայանալու պահից»։

Իսկ Սիրադեղյանը, ինչպես երեկ մեզ հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, դեռ հետախուզման մեջ է:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930