Ստամբուլահայ, արդեն 21 տարի Լիոնում ապրող Զվարթ Տոնյանին հետաքրքրում է, թե ինչու են այդքան մեծ թվով հայեր արտագաղթում Հայաստանից:
Նա Լիոնի քաղաքապետարան եկել էր Սերժ Սարգսյանից այդ հարցի պատասխանը լսելու:
Չնայած գիտի, որ հիմնական պատճառը գործազրկությունն է: «Կըսեն, որ գործ չկա, շատ աղքատություն կա, դրամ չկա»,- արտագաղթածների խոսքերն է փոխանցում տիկին Զվարթը՝ ավելացնելով, թե բժշկությունն ու կրթությունը ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայում մատչելի է, պետությունն էլ օգնում է հնարավորինս:
Սակայն տիկին Զվարթը իրեն հուզող հարցի պատասխանը Սերժ Սարգսյանի բավականին երկար ելույթում չգտավ: Նա այլ թեմաներից խոսեց:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ