Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի հարցը չքննարկեցին, բայց նշանակվեց զեկուցող

Նոյեմբեր 13,2012 23:41

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Panorama.am-ին մեկ ամիս առաջ հայտնել էր, որ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Սաֆարովի գործը» կքննարկի հաջորդ իր նիստում, որը կկայանա նոյեմբերին Փարիզում:

Նոյեմբերի 12-ին կայացել է այդ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում 6-րդ հարցը զեկուցողների նշանակումն էր մասնավորապես հետեւյալ հարցի վերաբերյալ՝ «Միջոցներ կանխարգելելու Դատապարտված անձանց արտահանձնելու վերաբերյալ կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը»:

Նիստին մասնակցել է Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Զեկուցող է նշանակվել Իտալիայի պատվիրակ Ռենատո Ֆարինան, որը նաեւ ելույթ էր ունեցել ԵԽԽՎ նիստում հոկտեմբերի 4-ին, երբ քննարկվում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու հարցը: Նա մասնավորապես հայտարարել էր, թե կարեւոր է արձանագրել փաստը՝ մի զինվոր սպանել է մյուսին միասին աշխատելու ընթացքում: Եվ հարցադրում էր արել՝ եթե նման դեպք է կատարվել մի միջոցառման ընթացքում, որ կազմակերպվել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ի՞նչն է արգելք դառնալու, որ նման բան կատարվի նաեւ Եվրոպայի խորհրդի դրոշի ներքո: Անդրադարձել էր նաեւ այն փաստին, որ տոնակատարության է վերածվել Սաֆարովի վերադարձը տուն՝ սա անվանելով մարդասպանի փառաբանում՝ համեմատելով նման ծանր հանցագործության հետ, եթե որեւէ մեկը սպաներ մյուսին՝ գործածելով քարե ցուցանակը, որի վրա Մովսեսը գրել էր. «Մի սպանիր»;

Նշենք, որ զեկույցի պատրաստման ընթացքը ԵԽԽՎ-ում տեւում է մեկից-երկու տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930