Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազն Միության հայտարարությունը ՀԱԿ երիտասարդների դատավճռի վերաբերյալ. «Չկիսելով երիտասարդների քաղաքական հայացքները, մենք դատապարտում ենք կատարվածը»

Նոյեմբեր 13,2012 22:46

Տևական ժամանակ է, ինչ ձգձվում է անցյալ տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի անդամ երիտասարդների դատավարությունը:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետի` «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

ՀԱԿ անդամ չորս երիտասարդների դատավճիռներն ըստ մեզ արդար չեն, չեն համապատասխանում կատարվածին, չափազանց են անգամ պաշտոնական մեղադրանքի համեմատ:

Այս ամենը, ինչ խոսք, փաստում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Դատական համակարգի անարդարությունը:

Չկիսելով երիտասարդների քաղաքական հայացքները, շատ հաճախ գտնվելով գաղափարական հակադիր կողմերում, մենք դատապարտում ենք կատարվածը, համապատասխան մարմիններից պահանջում ենք կատարել առարկայական քննություն և տալ արդարացի վճիռ երիտասարդ ակտիվիստներին:

 Հայազն Միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930