Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «Սերժ Սարգսյանի սիրած մոդելը չեն կարող կիրառել»

Նոյեմբեր 13,2012 20:41

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ չի կարող կիրառել հին, հայտնի մեխանիզմը՝ ժողովրդին ապակողմնորոշելու եւ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար: Մեր հարցին՝ այսօր, երբ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը հավակնություններ ունի, կարծում է, որ իր թեկնածուն է ամենալավը, ամենահարմարը, ինչպե՞ս պետք է համախմբվեն ԲՀԿ-ի շուրջ՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Գործընթացները ցույց կտան: Մարդիկ հրապարակային հայտարարել են, որ խորհրդակցությունների եւ քննարկումների շարք են սկսում: Այդ շարքը ցույց կտա: Իսկ  ընտրությունները առանձնահատկություն ունեն. այսպես կոչված դատարկ դհոլների համար տեղ չկա, որովհետեւ բոլորը բացահայտված են՝ եւ նորերը, ե՛ւ հները: Հները դեռեւս շատ ավելի վաղ, նորերը՝ ժամանակից շուտ: Այլընտրանք չկա, եւ այդ մոդելը՝ Սերժ Սարգսյանի սիրած մոդելը չեն կարող կիրառել՝ գեղամյաններին կամ արթուր բաղդասարյաններին խաղի մեջ մտցնեն ու ստանան ձայներ, հետո  վերաբաշխեն…այդպիսի տարբերակ այս անգամ չի լինի: Այս անգամ գնալու է բավական լուրջ գաղափարական կռիվ, որովհետեւ երբ որ բոլշեւիկներն ու սեփականատերերը իրար հետ վիճում են, դա լուրջ գաղափարական դաշտ է դառնում»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի պայքարը հասկանալի է, իսկ մյուսների դերակատարումը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Մյուսների դերակատարումը նույնպես հասկանալի է՝ դա հասարակական լայն համախմբման ապահովումն է: Ես կարծում եմ, որ այդտեղ դերակատարում կարող է ունենալ ե՛ւ Դաշնակցությունը, ե՛ւ ՀԱԿ-ը, ինչու չէ նաեւ՝ «Ժառանգությունը», եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մի քիչ ավելի կայուն դիրքորոշում ցուցաբերի: Նաեւ ՀՀԿ-ից կան որոշակի շերտեր, ես դա առողջ երեւույթ եմ համարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930