Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պայքարը շարունակում են 32 ուժեղագույնների մեջ:
Եթե Լիլիթը առաջին տուրում երկու անգամ հաղթեց Քեթեւան Արախամիա-Գրանտին ու անցավ երկրորդ շրջան, նույն ճանապարն Էլինային ավելի դժվարությամբ տրվեց: Սոֆիկո Խուխաշվիլիի հետ առաջին ռաունդը, որում մրցակիցները հանդիպելու էին երկու անգամ, ավարտվեց ոճ-ոքի՝ 1:1: Եվ մրցակիցներն այսօր պայքարը շարունակեցին թայ-բրեքում: Այստեղ Հայաստանի լավագույն շախմատիստուհին հանդես եկավ ավելի հաջող՝ չորս պարտիաներից երեքը գրանցելով իր օգտին եւ մեկում զիջելով, եւ 4:2 ընդհանուր հաշով պայքարը շարունակելու իրավունք նվաճեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ