Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին զինդատախազը իշխանությանը մեղադրեց ոչ միայն հանցագործությունները պարտակելու մեջ

Նոյեմբեր 13,2012 19:29

2003 թվականից ԱԺ օրակարգում է, այդ թվում նաեւ քառօրյա նիստերի, Ստրասբուրգում ստորագրված` բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի փոխհատուցման մասին կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Այսօր այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` զարմանալով, որ մի ինչ-որ աներեւույթ ձեռք այդ վավերացումը հետաձգում է ԱԺ-ի գումարումից գումարում, նստաշրջանից նստաշրջան` արդեն տաս տարի:

Պատգամավորը ենթադրում է, որ դա հնարավոր է, որ պայմանավորված է տարածաշրջանային խնդիրների հետ: Չխորանալով, թե ինչ է նշանակում բռնությամբ կատարված հանցագործությունների զոհեր եւ կոնվենցիայով սահմանված մյուս եզրույթների մեջ, ՀԱԿ պատգամավորը փաստում է, որ կոնվենցիայի կարգավորման առարկան սպանություններից, խոշտանգումներից, մարտական վնասվածքներ պատճառելուց եւ այլ ծանր հանցանքներից տուժածների ու զոհերի իրավահաջորդների պատճառված վնասի նյութական փոխհատուցման ապահովումն է: Նախկին զինդատախազը կարծում է, որ իշխանությունները կաշկանդված են սույն կոնվենցիայի վավերացումով, քանի որ 2004-ի ապրիլի 12-ին, Բաղրամյան պողոտայում հարյուրավոր խաղաղ քաղաքացիների են ջարդել ու փշրել, 2008-ի մարտի 2-ին առնվազն 10 քաղաքացի է սպանվել, հարյուրավորները՝ ստացել տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում նաեւ հրազենային: Գործող օրենսդրության համաձայն, տուժողները կամ սպանվածների իրավահաջորդները որեւէ փոխհատուցում չեն ստացել, միեւնույն ժամանակ Մյասնիկյանի արձանին ու քաղաքապետարանին հարող տարածքներում իբր թալանված ու վնասված խանութների տերերը կառավարության կողմից Երեւան հիմնադրամին հատկացված դրամական միջողների հաշվին` լիակատար փոխհատուցվել են, տարբեր եղանակներով:

Բացի այն, որ իշխանությունները պարտակում են այդ օրերին կատարված ծանր հացագործությունները, մեղավորներին չեն կանչում քրեական պատասխանատվության, նրանց միջոցներից չեն փոխհատուցում հանցանքներից տուժածներին ու զոհերին, Ջհանգիրյանը ասում է, որ զրկում են նրանց՝ նաեւ միջազգային իրավական նորմերով փոխհատուցում ստանալու հնարավորությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930