Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «ֆեոդալներ ՀՀ-ում իսկապես շատ կան, որոնցից մեկը Սյունիքի մարզպետն է, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է»

Նոյեմբեր 13,2012 19:23

«ՀՀ երկրորդ նախագահը իր իսկ կայքին հարցազրույց է տվել եւ հայտնել, որ այս համակարգը, որ գործում է, մեջբերում եմ` բերում է ֆեոդալացման: Հարգելի պարոն Քոչարյան, այդ ֆեոդալացման հեղինակներից եւ ֆեոդալացնողներից մեկը Դուք եք, ֆեոդալներից մեկին հենց Դուք եք ուղարկել ՀՀ ԱԺ, ով մշտապես բացակայում է ԱԺ նիստերից»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը նկատեց, որ, ֆեոդալներ ՀՀ-ում իսկապես շատ կան, որոնցից մեկը Սյունիքի մարզպետն է, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, ով «Հարսնաքարի» ողբերգությունից հետո վայր դրեց իր մանդատը եւ հայտարարեց, որ զղջում է, բայց արդարադատությունը դեռ չի կայանում: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նաեւ, որ մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ-ն մերժեց այն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է վերը նշված դեպքի եւ նմանատիպ դեպքերի կապակցությամբ ԱԺ-ին եզրակացություն ներկայացներ: «Այդ ֆեոդալական համակարգի մասը կազմող անձերից մեկը կարող էր իր քվեարկությամբ ազդել, որ հանձնաժողովի նախագիծը մտներ ԱԺ օրակարգ»,-հայտարարեց պատգամավորը` հավելելով.

«Դեկտեմբերի երկուսին տեղի են ունենալու թիվ մեկ ընտրատարածքում ԱԺ ընտրություններ, որի միջոցով մենք պետք է պարզենք` այդ ֆեոդալական համակարգն աշխատելու է, թե ոչ»:

Փոստանջյանի կարծիքով, տխուր է, որ ֆեոդալական կարգերից խոսում Է հանրապետության թիվ մեկ պաշտոնյաներից մեկը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է երկիրը. «Ուրեմն, մենք , ունենալով հանրապետություն, ասում ենք, որ ֆեոդալական կարգերով ենք ապրում»: Փոստանջյանն առավել տխուր համարեց այն, որ ԱԺ նիստերի դահլիճում նստածներից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում են դա, սակայն, ինչ քայլեր են կատարվում` դուրս գալու այդ ֆեոդալական համակարգից, որի մեջ մխրճվել ենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930