Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էլիբեկյան. «Մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ անսահմանափակ է»

Նոյեմբեր 13,2012 18:55

«Մշակութային կյանքը պարադոքսների վրա է հիմնված, այն բուռն ծաղկման մեջ է: Մարդկային աչքերով ծնված նոր կյանք է նկարը, իսկ մշակույթը ցուցադրական երեւույթ չէ, այն ամեն ինչ է: Փողոցով քայլելը, խոսելը, քաղաքը մաքուր պահելը, ամենը մշակույթ է, նա սահմաններ չի ճանաչում՝ անսահմանափակ է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:

Նկարչի համոզմամբ , երբ արվեստանոցից գործը դուրս է գալիս, ուրեմն վերջ՝ նկարն արդեն իր կյանքն ունի, պետք է իր կյանքով ապրի: Նկարները պարտադիր չէ , որ միայն նկարչի մոտ լինեն, արվեստը մարդու համար է, հարկավոր է ի ցույց դնել աշխարհին արվեստի գործերը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում բացվեց «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացված են հայ ազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղորդում պատմական Երևանին:

Կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է մինչեւ 15 տարեկան երեխաների համար: Առաջին մասում շրջայց է տեղի ունենում արվեստանմուշների շուրջ, երեխաները ծանոթանում են հայ անվանի նկարիչների աշխատանքներին, իսկ 2-րդ մասում տեղի է ունենում հանդիպում կենտրոնի ստեղծագործական սրահում, որտեղ զրուցում, քննարկում են Երեւանի հետ կապված հուշեր, հնչում են երգեր: Ամեն անգամ նախատեսվում է ունենալ մի հատուկ երեւանցի, որը իր հուշերով կկիսվի երեխաների հետ: Մինչ այսօր մասնակցել են 7 դպրոցներ, 1 մանկատուն եւ 200 աշակերտ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930