ՌԴ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Մեծ Նովգորոդի բնակիչ Թելման Մխիթարյանի դեմ քրեական գործի մեղադրականը ուղարկվել է դատարան: Գրում է «Լենինգրադսկայա պռավդա» թերթը:
Նա մեղադրվում է խոշոր չափերի շորթում կատարելու մեջ: Ըստ մեղադրականի, Մխիթարյանը տեղի ձեռներեցներ Աֆանասևին և Բոնդարուկին սպառնացել է բռնություն կիրառել նրանց և նրանց ընտանիքների նկատմամբ ու ստիպել, որ իրեն փոխանցեն «Спектр» ընկերության 10 միլիոն ռուբլի արժողությամբ և «Новгородхлеб» ընկերության ավելի քան 34,5 միլիոն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերը:
Թերթը հիշեցնում է, որ Մխիթարյանին ձերբակալել էին 2010թ. Օգոստոսի 24-ին, Երևանում: 2010թ. հոկտեմբերի 22-ին էքստրադիցիա էր արվել Ռուսաստան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ