Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

Նոյեմբեր 13,2012 18:09

Վերջին տասնօրյակում մենք ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումների. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներ…

Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Եւ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ոչ թե ձեւի հետեւից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության:

Հարգելի խորհրդարան,

Մենք վճռական ենք Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու մեր իսկ կողմից ձեւավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական եւ տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:

Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության բնագավառում եւս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ եւ առաջ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Նախագահ Սարգսյանը երեք հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է եւ պատրաստվում պատերազմի եւ երրորդ՝  իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ:

Հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանի իշխանությունները վճռական են թե՛ համակարգային բարեփոխումները շարունակելու, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում հայանպաստ լուծումների հասնելու հարցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930