Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդես է գալիս նաև Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբում, «Էռ-սպորտ»-ին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի 14-ին սպասվող Ռուսաստան-ԱՄՆ ընկերական հանդիպման մասին:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն կխաղա հաղթելու համար: Այնտեղի խաղացողները երաշխավորված չեն հիմնական կազմում խաղալու, բոլորը պետք է մարտնչեն, սա ևս մեկ հնարավորություն է հավաքականում ընդգրկվելու համար»:
Մովսիսյանը ժամանակին խաղացել է ԱՄՆ-ի ակումբներում, 2009թ. «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում նվաճել է MLS-ի գավաթը, այդ իսկ պատճառով նա խոստովանել է, որ այդ խաղում նա կաջակցի ԱՄՆ-ի հավաքականին:
Կարդացեք նաև
«Իհարկե ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն ինձ ավելի հարազատ են: Կարծում եմ՝ խաղը ոչ- ոքի կավարտվի: Բայց շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպիսի կազմեր կունենան թիմերը», – ասել է Մովսիսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ