Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարություն ԱԺ-ում. Խայտառակ քաղաքական դատավճիռ

Նոյեմբեր 13,2012 17:34

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ վերաքննիչ դատարանի այսօր կայացրած վճռին, որով անփոփոխ է թողնվել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։ Արձանագրելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործել է Քրեական օրենսգրքի մի շարք խախտումներով, Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց, որ դա արվել է՝ քողարկելու համար առաջին ատյանի դատարանի անօրինական վճիռը։ «ՀՀ-ն այս վիճակում է, քանի որ 2008 թվականից սկսած՝ ապօրինի դատական համակարգը ամեն ինչ անում է իշխանությանը սատարելու համար»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ դատական համակարգի ֆունկցիան պետք է լիներ «Մարտի 1»-ի մեղավորներին հայտնաբերելը եւ պատժելը, մինչդեռ դրանք նպաստում են, որպեսզի Հայաստանը քաղբանտարկյալներ ունենա։

Այս ամենի համատեքստում պատգամավորը նկատեց. «Դա նշանակում է, որ իշխանավորները 2008-ից դասեր չեն քաղել, ինչպես հայտարարում են տարբեր առիթներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930