Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոստանջյանը մասնակցել է ոչ միայն ընթրիքի

Նոյեմբեր 13,2012 17:01

«Նման բան չի եղել, ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը վերցված»,- Aravot.am»-ի հարցին՝ իսկապե՞ս ինքը հարկատուների գումարներով մեկնել է Եվրոպա՝ ԵԺԿ-ի ինչ-որ տոնական ընթրիքի մասնակցելու համար, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։

Տեղեկացնենք, որ այսօր Aravot.am-ը ստացել է «Վերահսկողական քաղաքացիական նախաձեռնություն» ստորագրությամբ նամակ, որով ծանուցվում է, թե տիկին Փոստանջյանը մասնակցել է նշյալ ընթրիքին եւ ծախսերը հոգացել է Ազգային ժողովը։ «Երեկ ազգի մասին մտահոգ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սեփական PR ակցիայի շրջանակներում, զավթել էր ԱԺ ամբիոնն ու խորհուրդ էր տալիս կրճատել պետբյուջեի հաշվին արվող տարբեր անհարկի ծախսերը եւ այդ գումարով ավելացնել ժողովրդի նվազագույն աշխատավարձը: Այն, որ սահմանված նվազագույն աշխատավարձը ուղղակի ծաղր է ժողովրդի հասցեին դա այլ քննարկման հարց է: Սակայն, չգիտես ինչու, «Ժառանգության» բազմաչարչար տիկինը չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ «կռուիզների» ծախսերը եւ ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակիրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, եւ այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ավելին, պարզվում է տիկին Փոստանջյանը խորհրդարանի միակ պատգամավորն է, որը պետական բյուջեի հաշվին մեկնում է ոչ միայն տարբեր կարեւոր ու անկարեւոր վեհաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, եւ կլոր սեղանների, այլեւ Հայաստանի պետական բյուջեն վճարում է նաեւ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ծախսերը: Մասնավորապես, մեր ձեռքի տակ է կարգադրություն, ըստ որի Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ողջ ծախսերը` ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ, այդ ամենը ժողովրդի, այն է մեր հարկատուների հաշվին է եւ վճարված է պետբյուջեից: Իսկ «Ժառանգության» տիկինը, ի դեպ, մեկնել էր Փարիզ ոչ թե ինչ-որ ազգափրկիչ Վեհաժողովի մասնակցելու, այլ ընդամենն իր քաղաքական խմբի ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցելու համար եւ կարգադրության մեջ հենց այդպես էլ նշված է»,- նշված է նամակում:

«Դիմեք Ազգային ժողովին, ով որ իբր վճարել է ու իրենցից ճշտեք»,- վրդովվեց տիկին Փոստանջյանը, հավելելով, որ ինքը մասնակցել է ԵԺԿ համագումարին, որի ընթացքում լինում են նաեւ ընդմիջումներ եւ պաշտոնական ու կիսապաշտոնական ընթրիքներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930