Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում Լիտվայի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսին պետք է մասնակցեին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած մեր ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանը: Սակայն վերջինը չէր եկել: Այդ առիթով ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն իր գործընկերներին ասաց. «Նախապես հայտարարել էինք, որ Սարգիս Հովսեփյանն էլ լինելու: Ճիշտ է, նա լեգենդ է, բայց նաեւ ամաչկոտ անձնավորություն է: Նա որոշել է, որ վերջնական միջոցառումներին վաղը կմասնակցի եւ դուք վաղն էլ կարող եք նրան տալ ձեր հարցերը: Այնպես որ, խնդրում ենք ներողամիտ լինել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ