Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը վերին աստիճանի քաղաքականացված է համարում ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը

Նոյեմբեր 13,2012 16:42

ՖՈՏՈԼՈՒՐ

Ծանոթանալով Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության մանրամասներին, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եկել է այն եզրահանգման, որ դատավորը չի կարողացել անջատել իրեն քաղաքական համակարգից: «Գուցե չկա որեւէ պատվեր, կա այդ կախվածությունը, որը թույլ չի տալիս գոնե տարրական նորմերը պահպանել: Այնպիսի մոտեցում կա, որը թույլ չի տալիս խոսել այն մասին, որ մեր դատական իշխանությունները անկախ են քաղաքական համակարգից: Տվյալ դեպքում տեսնելով այդ փոքր վեճերը՝ կամ դատավորը ունակ չէ կարգավորել եւ ճիշտ վարել դատական գործընթացը, կամ էլ արվում են սադրիչ քայլեր, որոնք բերեն այդպիսի իրավիճակների»,- Aravot.am-ին ասաց Լ. Ալավերդյանը:

Ըստ նրա, մյուս կողմից չի կարող կոպիտ եւ ոչ ճիշտ ձեւով դիմել մեղադրյալներին, բայց. «Դահլիճում եղած ակտիվիստներն ավելի մեծ օգնություն կմատուցեին, եթե չլիներ այնպիսի ռեպլիկներ: Այնուամենայնիվ, նախապես ձեւավորված մոտեցում էր, որը թույլ է տալիս ինձ ասել, որ դատավորի անկախությունը չի երեւում: Նա կախված է ինչ-որ հանգամանքներից, եթե անգամ չկա պատվերը: Եվ երկրորդը՝ գտել եմ, գտնում եմ, որ այս գործընթացը վերին աստիճանի եւ ոչ հարիր ձեւով քաղաքականացված է: Ցավում եմ հերթական անգամ, որովհետեւ Եվրոպական դատարան հասնելու դեպքում, որպես կանոն, այսպիսի դատերը դիմողը շահում է, տուժում է պետությունը, պետության իմիջը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930