Չելյաբինսկի օդանավակայանում մի ուղևորից ճարմանդ են առգրավել: Փորձաքննությունն այն որակել է որպես սառը զենք: Հաղորդում է «Նովի Ռեգիոն» պարբերականը:
Իրավապահ մարմիններից թերթին հայտնել են, որ նոյեմբերի 12-ին օդանավակայանի անվտանգության անցակետում ոստիկանության աշխատակիցները 22-ամյա տղայի մոտ հայտնաբերել և առգրավել են մետաղյա կաստետ: Զենքն օգտագործված էր որպես գոտու ճարմանդ:
Տղան ոստիկանությանը պարզաբանել է, որ այդ ճարմանդը նա նվեր է ստացել Երևանում, 2010թ. իր ծննդյան օրը:
Հնարավոր է՝ տղայի նկատմամբ քրեական գործ հարուցվի զենքի անօրինական շրջանառության համար (ՌԴ օրենսգրքի 222 հոդված):
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ