Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թվերով

Նոյեմբեր 13,2012 16:24

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԻԲԱ-ի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 71 երկիր, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանը:

ՄՀՀ ռինգում իրենց հարաբերությունները 10 քաշային կարգերում կպարզեն 17-18 տարեկան 400-ից ավելի բռնցքամարտիկներ, որոնց իրական թիվը մեկնարկի օրը կարող է հասնել նաեւ 500-ի:

Երեւան ժամանող պատվիրակությունների անդամների ընդհանուր քանակը, սպասվում է, որ կգերազանցի 700-ը:

Պատվիրակությունները Երեւան ժամանելու են նոյեմբերի 25-27-ին:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար Հայաստանից հավատարմագրվել է մոտ 30 լրատվամիջոց: Իսկ թե ընդհանուր առմամբ աշխարհի քանի՞ ԶԼՄ կլուսաբանի  առաջնությունը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր դժվարացան ճշգրիտ պատասխանել:

Հիշեցնենք, որ նախապես աշխարհի երիտասարդական առաջնությունը նախատեսված էր անցկացնել Թաիլանդում, սակայն այդ երկիրը հետագայում հրաժարվեց այդ գաղափարից: Եվ այդ ժամանակ ստեղծված իրադրությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930