Լրահոս
Օրվա լրահոսը

Las Vegas Review-Journal. «Լաս Վեգասի հայկական խմորեղենի խանութը»

Նոյեմբեր 13,2012 16:11

Քաղաքում նոր տեսակի թերապիա կա` թխվածքի թերապիա: Այսպես է գրում «Լաս Վեգաս Ռիվյու Ժուրնալ» թերթը Լաս Վեգասում գործող «Մանան» հայկական թխվածքի խանութի մասին:

«Բոլոր հաճախորդները ժպիտները դեմքներին են հեռանում այստեղից ու ինչ-որ քաղցր բան հետները տանում», – ասում է խանութի սեփականատերը Նաիրա Վարդանյանը, – «Դա նման է երջանկության մեծ չափաբաժին ստանալուն, ինչը լցնում է հոգին: Ես դրան ասում եմ խմորեղենի թերապիա: Ոչ ոք այստեղից ընկճված չի հեռանում»:

Վարդանյանը թխվածքների պատրաստման արհեստը ժառանգել է իր ծնողներից, որոնք խմորեղենի խանութ ունեին Հայաստանում: Այդ բաղադրատոմսերը երբեք գրի չի առնվել, այլ փոխանցվել է սերնդեսերունդ:

Խանութի աշխատողներից Իրինա Կորկիլան ասում է, որ մարդիկ ամեն ինչ հավանում են խանութում, բայց ամենաշատը «Նապոլեոն» ու «Թռչնի կաթ» են պատվիրում:

Անհատ ձեռներեց Արտ Վարդապետյանի գրասենյակը գտնվում է խանութի հարևանությամբ ու գործի գնալուց առաջ նա անպայման մտնում է «Մանան»:

«Ես սիրում եմ այն: Ես ուտում եմ այնտեղ: Ես այնտեղ եմ ամեն օր: Ես սիրում եմ լամայի հյութն ու նրանց թարմ խմորեղենները», – ասում է Վարդապետյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930