Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Գոնե տղաների տարիքը ու չդատվածությունը հաշվի առնելով՝ վերաքննիչ դատարանը վերանայեր դատավճիռը»

Նոյեմբեր 13,2012 16:07

«Էլի մնում եմ իմ խոսքին, դա իրոք ինձ համար կարևոր էր: Գոնե տղաների տարիքը ու չդատվածությունը հաշվի առնելով՝ վերաքննիչ դատարանը վերանայեր դատավճիռը: Շատ ցավում եմ»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Նիստը բոյկոտել էին բոլոր 4 ակտիվիստները, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Ավելի վաղ, Մարգարիտ Եսայանը, կարծիք էր հայտնել, թե Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդների դատավճիռը պետք է մեղմվի վերաքննիչ դատարանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930