Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանին սատարող խումբ. չի կարելի հասարակական կարծիքը 12 տարի թթու դնել (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2012 15:47

«Ելք» նախաձեռնությունը հավաքել է 7230 ստորագրություն` ի պաշտպանություն գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի: Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ելք» նախաձեռնության ղեկավար Վարդուհի Սիմոնյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքին մասնակցածների թվում են շուրջ 300 մշակութային-քաղաքական գործիչ, 60-ից ավելի լրագրող, 11 պարբերականի խմբագիր եւ 2 կուսակցություն. «Բոլորի անունից շնորհավորում ենք Վանո Սիրադեղյանի ծննդյան 66- ամյակը եւ հանդես գալիս հայտարարությամբ, համաձայն որի` քաղաքական բոլոր կուսակցություններից պահանջում ենք դիրքորոշում հայտնել Վանո Սիրադեղյանի խնդրի շուրջ; Նա չպետք է մնա միջազգային հետախուզման մեջ: Մենք սովոր ենք մշակույթը տեսնել քաղաքականության կցորդի դերում, բայց այդպես չպետք է լինի: Չեմ հասկանում այն մշակութային գործիչներին, որոնք մտնում են նախընտրական բազարի մեջ` այս կամ այն ուժի հովանու ներքո: Մշակութային գործիչները երկրի ողնաշարն են, եւ նրանց իրավունք չունեն «ֆայլաբազար» տանելու: Դրա համար էլ մեր քաղաքական դաշտը չի կայանում»:

Վարդուհի Սիմոնյանի խոսքով. «Հասարակության խիղճը չի կարելի 12 տարի թթու դնել: Այդ խիղճը հիմա է արթնացել եւ բարձրացնում է Վանո Սիրադեղյանի հարցը: Ինչ պետք է մտածենք քաղաքական ուժերի մասին, եթե յոթ հազար մարդուն շան տեղ չդնեն: Սա հասարակական պատվեր է, որին քաղաքական ուժերը պետք է ընդառաջ գնան: Վանոյի խնդիրը միայն մեկ անձի խնդիր չէ, որովհետեւ մեր երկիրը բարոյահոգեբանական անկման եզրին է»:

«Ելք» խմբի անդամ, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը կարծում է, որ Վ. Սիրադեղյանի պես մշակութային գործիչը պետք է ապրի իր ժողովրդի մեջ ու ծառայի նրան. «Հիմա ամեն ինչը քաղաքականացված է, անգամ` արվեստը: Մոդայիկ քաղաքականության ետեւից ընկնելու փոխարեն՝ պետք է մեր ազգային դեմքը եւ տեսակը պահպանելու մասին մտածենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930