Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 13,2012 15:46

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի առիթով Արարատի մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրել էին, որ Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման պատճառները պարզելու համար իրականացվել էին լաբորատոր հետազոտություններ, որի արդյունքում պարզվել էր, որ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ: Սննդամթերքում ևս հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Լաբորատոր շեղումների տվյալները ցույց են տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

Զանգվածային թունավորման դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում, որի արդյունքում 13 երեխա սննդային թունավորման հետևանքով տեղափոխվել էին Արարատի հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930