Վրաստանի կառավարության նախկին պաշտոնյաները շտապում են ընտանիքներով լքել երկիրը, հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
Նրա խոսքերով` նախկին պաշտոնյաները վիզա ստանալու համար հերթ են կանգնում տարբեր դեսպանատների մոտ։
«Այդ մարդիկ խոսում են իրենց եւ իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգության մասին ու վիզաներ ստանում», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Փանջիկիձեն։
Վրաստանը արդեն լքել են պաշտպանության եւ արդարադատության նախկին նախարարները, ինչպես նաեւ մի շարք այլ նախկին պաշտոնյաներ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Ազատություն» ռադիոկայան