Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ՀԱԿ ակտիվիստների իրավունքների խախտում է արձանագրում՝ տեսականորեն (Ձայնագրություն)

Նոյեմբեր 13,2012 15:41

Մեր հարցին՝ երեկ ՀԱԿ ակտիվիստները զրկվել են Վերաքննիչ քրեական դատարանում վերջին խոսքն ասելու իրավունքից, պաշտպաններն էլ ՝ պաշտպանական ճառն ասելու հնարավորությունից, սա օրենքի խախտո՞ւմ է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այո, Քրեական դատավարության օրենսգրքի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում»:

Սակայն նաեւ շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի պահանջով չի կարող ՀԱԿ ակտիվիստների գործով մեկնաբանություններ անել, քանի դեռ գործով դատավճիռը ուժի մեջ չի մտել. «Տեղյակ չեմ ՝ երեկ ինչ է կատարվել դատարանում, բայց բոլոր երեւույթները կարող էին տեղի ունենալ այսօրվա մեր դատական համակարգում եւ այսօրվա մեր դատարանում:

Միեւնույն ժամանակ օրենքն ինձ ստիպում է լռել, եթե գործը գտնվում է դատական քննության ընթացքում: Ճիշտ է՝ վճիռը այսօր հրապարակվել է , բայց օրինական ուժի մեջ չի մտել, ու քանի դեռ այդ գործով վճիռը չի ավարտվել, ես որեւէ մեկնաբանություն անելու իրավունք չունեմ. օրենքը խստորեն ինձ արգելում է:

Իսկ ընդհանրական ձեւով կարող եմ ասել, որ միջնորդությունը անհիմն չլսելու կամ հնարավորություն չտալ օգտվել դատավարական իրավունքներից, կամ ներկայացնել տեսակետներ, սրանք օրենքի կոպիտ խախտումներ են: Ու տեսականորեն կարող եմ պատասխանել, որ այո, դա կոպիտ խախտում է, կարող է ազդել գործի ելքի վրա եւ վտանգավոր լինել ոչ միայն արդարադատության իրականացման, այլեւ ընկալման համար:

Նորից կրկնեմ՝ կոնկրետ գործով ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ ակտիվիստների պաշտպանի ներկայացրած 8 միջնորդություններն էլ դատարանում մերժվել են:

Կարեն Անդրասյանի ամբողջական խոսքը՝ ձայնագրությունում:

VOICE006

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930