«Էյ Բի Սի ռադիո Ավստրալիան» իր մոտ է հյուրընկալել հայազգի երգահան, երգիչ և գործիքավորող Աբաջիին:
Աբաջիի երաժշտությունն ընդգրկում է մի քանի մշակույթներ և լեզուներ: Նա ծնվել է Լիբանանում, նրա մայրը հունահայ է, հայրը` սիրիահայ: Ծնողները 1970-ականների վերջերին տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ էլ մեծացել է Աբաջին: Նա ասում է, որ ֆրանսերենը ազատության լեզուն է, բայց ունկնդրելով նրա կատարումը Մելբուռնի մեր ստուդիայում` կասկած չկա` երաժշտությունը հրճվանքի լեզուն է. գրված է ռադիոյի կայքում:
Աբաջին նվագում է հունական բուզուկայի և ուդի վրա, վերջինի վրա էլ ստուդիայում կատարեց «Ֆարաշա» երգը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ