Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Անկախ երկրորդ նախագահի, առաջին նախագահի, կարծիքից, մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ»

Նոյեմբեր 13,2012 15:23

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Անկախ երկրորդ նախագահի, առաջին նախագահի, անկախ տարբեր երկրների նախագահների, փորձագետների կարծիքից, մեր կարծիքը չի փոխվում: Մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ»: Լրագրողները հետաքքրվեցին՝ ձեր խոսքն է՞լ է գործ, ինչը պարոն Շարմազանովը հումորով ընկալեց:

Նրա խոսքերով՝ «Մեծամասնական ընտրակարգի հետ կապված ՀՀԿ-ն իր կարծիքը հստակ արտահայտել է Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, երբ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ համատեղ եղանք ԸՕ-ի համահեղինակները: Համամասնականի հետ կապված իրականացրել ենք լսումներ, ՀՀԿ-ն իր կարծիքը հայտնել է, այն այսօր չի փոխվել: Մենք այն քաղաքական ուժը չենք, որ 6 ամիս առաջ իրականացնենք փոփոխություններ, 6 ամիս հետո ասենք, վայ, գիտեք, մենք ուրիշ կարծիք ունենք: Մենք ասում ենք, որ կարեւորը ձեւը չի, կարեւորը բովանդակությունն է: ՀՀԿ-ն, ի տարբերություն  որոշ քաղաքական ուժերի, երբեք ձեւական, կոսմետիկ փոփոխությունների հետեւից չի գնացել, եւ երբեք առաջնությունը չի տվել ձեւին: Առաջնությունը տվել է բովանդակությանը: Անկախ նրանից՝ երկրորդ նախագահը, առաջին նախագահը ինչպիսի կարծիք կունենան՝ մեր կարծիքը որեւէ մեկի կարծիքից կախված չի: Կարելի է լինել  պառլամենտական եւ Հունգարիայի նման կեղտոտ գործարքի գնալ, եւ կարելի է լինել նախագահական եւ ԱՄՆ-ի նման ժողովրդավարական երկիր լինել: Բողոքում են մեծամասնականից նրանք, ովքեր հնարավորություն չունեն ընտրվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930