Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյանն արձագանքել է թեկնածուի ահազանգին. Կրթության վարչությունը հետեւողական կլինի

Նոյեմբեր 13,2012 15:20

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է. «Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 135 դպրոցի տնօրինությունը պարտադրել է բոլոր ուսուցիչներին, որպեսզի յուրաքանչյուրն իրենց ներկայացնի նվազագույնը երկու ընտրողի անուն- ազգանուն, ովքեր հաստատապես ընտրելու են ՀՀԿ թեկնածուին: Մեր տեղեկություններով` նույնատիպ հրահանգ տալիս են թիվ 1 ընտրատարածքի բոլոր դպրոցների տնօրենները: Դրա մասին օրեր առաջ ահազանգել էին թիվ 133 դպրոցի ծնողները. իսկ այսօր նաեւ` տարբեր դպրոցների մանկավարժներ, ովքեր ուզում են ազատ ընտրություն ունենալ եւ չկատարել ապօրինի հանձնարարություններ»:

Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանից, սակայն դպրոցից հայտնեցին, որ նա այս պահին «ժողով է անում», որը մեկ ժամից շուտ չի ավարտվի:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ խնդրի վերաբերյալ Aravot.am-ին ասաց. «Դպրոցը կրթօջախ է, եւ այնտեղ քաղաքականությամբ զբաղվելն արգելվում է, դպրոցում պետք է իրականացվի միայն կրթական գործունեություն: Իսկ քաղաքականությամբ կարող է զբաղվել ամեն ոք՝ ըստ իր նախասիրությունների, բայց կրթական հաստատությունների պատերից դուրս եւ ոչ աշխատանքի ժամին»:

Տիկին Սողոմոնյանը նաեւ վստահեցրեց, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը անպայման հետեւողական կլինի՝ խնդրի մանրամասները պարզելիս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930